ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աշխարհաքաղաքականությունն ու պատերազմների հանդեպ մոտեցումն է փոխվել

Աշխարհաքաղաքականությունն ու պատերազմների հանդեպ մոտեցումն է փոխվել
04.11.2023 | 13:15

Պատերազմի օրերին Ջրականում մադրիկ կային, ովքեր 20-25 օր այդ տարածքում էին եղել, բայց այդպես էլ թշնամու չէին հանդիպել։ Բայց Ջրականը հանձնեցին։

Հիշեք, քանի նիկոլն է էս երկրի «գերագույն գլխավոր հրամանատարը», ոչ «Գմբեթ 2»-ը, ոչ էլ անգամ «Երկաթյա գմբեթներն» ի զորու չեն լինելու պաշտպանել էն, ինչը նիկոլը որոշել է հանձնել։ Դա աքսիոմա է։ Արցախում պակաս պաշտպանական համակարգեր ու կառույցներ չկային, բայց տեսա՞ք վերջն ինչ եղավ։

Ես չեմ քննադատում, չեմ էլ գովերգում այն, ինչ արվում է «Գմբեթ 2»-ի շրջանակներում, բայց մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կրկնեմ. եթե քո բանակի փամփուշտն ու արկն անգամ դու չես կարողանում արտադրել, ապա հեքիաթի ժանրից է, որ դու ինչ-որ ժամանակ, ինչ-որ պատերազմում, ինչ-որ պաշտպանական կառույցների միջոցով կկարողանաս հաղթել կռիվը։ Սա 90-ականները չեն։ 90-ականներին «Գմբեթները» գուցե փրկեին որսորդական հրացանով կռվող ազատամարտիկին, բայց հիմա դարը փոխվել է, դարի հետ աշխարհաքաղաքականությունն ու պատերազմների հանդեպ մոտեցումն էլ են փոխվել։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7239

Մեկնաբանություններ